Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ նախագահի խորհրդականը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

ԱՄՆ նախագահի խորհրդականը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
20.04.2018 | 12:00

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականը ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին ասել է, որ Մոսկվան պետք է անդրադառնա Վաշինգտոնի մտահոգություններին` ամերիկյան ընտրություններին միջամտելու, Մեծ Բրիտանիայում նյարդապարալիտիկ նյութի կիրառման, նաև Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Միայն դրանից հետո, ըստ Ջոն Բոլթոնի, հարաբերությունները կարող են զգալիորեն բարելավվել` ասված է Սպիտակ տան երեկվա հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ